Սպորտ

Ամոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Բաքվի եվրոպական խաղերին Հայաստանը ներկայացնող Հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանն այսօր երեկոյան բրոնզե մեդալի համար կմրցի ադրբեջանցի Մուխտարովի հետ, հայտնում է հայկական պատվիրակության մամուլի խոսնակ Կարեն Գիլոյանը։

Իսկ մինչ այդ՝ իր առաջին հաղթանակից հետո՝ Ամոյանը պարտվել է Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Ստեփան Մարյանյանից, իսկ դանիացի Ֆոննեսբեկի հետ մրցամարտում հաղթել է 2։0 հաշվով։

Ի դեպ՝ հայ մարզիկը վնասվածք ունի՝ կոտրվել է նրա աջ ձեռքի մատնեմատը։

Ցուցադրել ավելի
Back to top button