Տնտեսական

Ջրմուղկոյուղու վնասները փոխհատուցվում է պետբյուջեից, հայտարարել է Հեղինե Բիշարյանը

Բացի Հայաստանի էլեկտրական ցանցերից, պարզվում է, վնասով է աշխատում նաեւ ջրմուղկոյուղին, ԱԺ ճեպազրույցներում նման բացահայտում է արել ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։

Փաստը պարզվել է կառավարության 2014 թվականի բյուջետային հաշվետվության ժամանակ: Պարզվում է՝ անցյալ տարի պետբյուջեից ջրմուղկոյուղուն է փոխանցվել 1,5 միլիարդ դրամ՝ ունեցած վնասները փոխհատուցելու համար: Սա, բնականաբար, առաջացրել է պատգամավորների դժգոհությունը:

Թեեւ կառավարության հաշվետվությունը խորհրդարանն արդեն ընդունել է, իսկ ՕԵԿ խմբակցությունն այս փաստաթղթին ձեռնպահ է քվեարկել , բայց, ըստ Հեղինե Բիշարյանի, փաստաթղթում եղել են նաեւ բազմաթիվ այլ մտահոգիչ փաստեր:

«Հիմա մենք ուզում ենք հասկանալ՝ այս կազմակերպությունները ընդհանրապես մեր երկրի գլխին ինչ են անում, մեր գլխին ինչ են անում: Այս ամբողջն այստեղ նստած յուրաքանչյուր մարդու գրպանին մեծ հարված է: … Բյուջեի կատարողականից հայտնի դարձավ, որ արձանագրած 3.6 տոկոս տնտեսական աճն ուղղակի իրականություն չդարձավ։ Տարբեր հոդվածներով մեզ պարզ դարձավ, որ, ցավոք սրտի, եւ արտագաղթի ցուցանիշներն են բարձրացել մոտ 5 հազարով՝ 12 տոկոս, 47 հազար մարդ է արտագաղթել։ Նաեւ աղքատության շեմն է 32 տոկոս, իսկ խիստ ծայրահեղ աղքատներինը՝ 2.7 տոկոս: Սա նշանակում է, որ մենք միջազգային չափորոշիչների հետ համապատասխանեցնելու լինենք մոտավորապես ստացվում է, որ Հայաստանի 80 տոկոսը աղքատ է ապրում»։

ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյան

 

Ցուցադրել ավելի
Back to top button