Միջազգային

Պաշտոնական Անկարան շարունակում է Մոսկվայի դեմ բոյկոտը

Ռուսաստանում այսօր նշում են երկրի գլխավոր ազգային տոնը՝ Ռուսաստանի օրը: Անկարայում ՌԴ դեսպանատանը նույնպես նշել են օրը, պաշտոնական Անկարան, սակայն, շարունակել է Մոսկվայի դեմ բոյկոտը՝ Վլադիմիր Պուտինի երևանյան այցի և Հայոց ցեղասպանության վերբերյալ նրա հայտարարությամբ պայմանավորված: Թուրքական Sabah պարբերականը տեղեկացնում է, որ  Ռուսաստանի ազգային տոնին նվիրված միջոցառմանը ոչ մի թուրք պաշտոնյա չի մասնակցել:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում հայտարարել էր. «1915 թվականի ապրիլի 24-ին տեղի է ունեցել պատմության ամենասարսափելի ու ողբերգական դեպքերից մեկը՝ Հայոց ցեղասպանությունը»։

Պուտինի հայտարարությունից հետո Անկարա-Մոսկվա հարաբերությունների լարվածության ֆոնին այսօր առաջին անգամ կայանալու է երկու երկների ղեկավարների հանդիպումը: Պուտինն ու Էրդողանը հանդիպում են Բաքվում, առաջնորդներն Ադրբեջանի մայրաքաղաքում կմասնակցեն առաջին եվրոպական խաղերի բացման արարողությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button