Քաղաքական

Ուորլիքը Բաքվում քննարկելու է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր Twitter-յան էջում գրառում է կատարել Բաքվում մեկնարկող Եվրոպական առաջին խաղերի վերաբերյալ:

Ուորլիքը գրել է, որ անհամբերությամբ է սպասում Եվրոպական առաջին խաղերի բացմանը, որն Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի է ունենալու այսօր:

Ուորլիքն ընդգծել է, որ այդ միջոցառմանը մասնակցելու շրջանակներում քննարկելու է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցը, ինչպես նաև հանդիպելու է փախստականների հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button