Հասարակություն

Նախարարը կարեւորում է ԶՈւ համալրման գործընթացի շարունակականությունը

Աշխարհաքաղաքական ներկա զարգացումների, տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի պայմաններում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորում է զինված ուժերի համալրման գործընթացի շարունակականությունը, ինչի մասին նշել է այսօր Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստի ժամանակ։

Նախարարն իր խոսքում նշել է, որ վերջին տարիներին զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ ջանքերի շնորհիվ առավել բարձր հիմքերի վրա է դրվել զորակոչի գործընթացի իրականացումը: Նա կարևորել է զորակոչի ողջ ընթացքում հանրային իրազեկման իրականացումը, թափանցիկության և բանակ-հասարակություն լիարժեք փոխվստահության մթնոլորտի ապահովումը:

Խիստ վերահսկողության տակ կլինի զորակոչի ամբողջ գործընթացը, հատկապես՝ բժշկական հանձնաժողովների աշխատանքը՝ անառողջ զինակոչիկների զորակոչը բացառելու, միևնույն ժամանակ՝ կեղծ հիվանդությունների և այլ՝ քրեորեն պատժելի արարքների միջոցով զորակոչից խուսափողներին հայտնաբերելու և բոլոր մեղավորների նկատմամբ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու նպատակով: Օպերատիվ կերպով կուսումնասիրվեն և սահմանված կարգով կընթացքավորվեն դիմում-բողոքներն ու ցանկացած տեսակի իրավախախտումները:

Back to top button