Հասարակություն

Միասնական քննության ժամանակ դիմորդներից մեկի ինքնազգացողությունը վատացել է

satikisahakyan
Այսօր Արմավիրի թիվ  5 դպրոցում անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն առարկաններից միասնական քննությանը մասնակցել են 229 դիմորդ, որից չորսի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ունեցել են ճնշման բարձրացում, սրտխփոց և սրտխառնոց: Նրանցից մեկին ցուցաբերվել է  շտապ բուժօգնություն:

 

 

Միասնական քննություններին մասնակցելու նպատակով դիմորդները երկար պարապելուց շատ հաճախ ուժասպառ են լինում,  որին գումարվում է քննության օրվա լարվածությունն ու դիմորդի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է: Հենց այդպես էլ եղել է այսօր Արմավիրի թիվ 5 դպրոցում օտար լեզունների քննության ընթացքում: Քննական կենտրոնի ղեկավար Վահե Իսպիրյանը տեղեկացրեց, որ 3 լսարաններից մեկում շատ տոթ է, միասնական քննության 229 դիմորդից չորսը ունեցել են վատ ինքնազգացողություն և ընդհատել են քննությունը:

Միասնական քննություններին մասնակցելու հայտ էին ներկայացրել 232 դիմորդ, սակայն այսօր քննությանը չի ներկայացել 3  դիմորդ, երեքն էլ անգլերեն քննության մասնակից: Մարզում  անգլերենի  միասնական քննությանը մասնակցել է 206 դիմորդ, գերմաներենի՝ 16 և ֆրանսերեն լեզվի քննությանը՝ 7 դիմորդ:

Քննաթերթիկների բացման գործընթացը սկսվել է առավոտյան 8-30-ին, որին մասնակցել են նաև ծնողները, իսկ 9-30-ից մինչև 12-ը առանց միջադեպերի գրանցման  անցկացվել են քննություններ: Դպրոցի մուտքի մոտ դրված  էր մեծ մոնիտոր, որտեղից ծնողները կարողացել են հետևել իրենց երեխաների քննության ընթացքին: Դիմորդները գրեթե բոլորն էլ պարապել են կրկնուսույցների մոտ: Մյասնիկյան դպրոցի շրջանավարտ Անի Մաղաքյանը նույնպես, նա պատրաստվում է ընդունվել մայր բուհ: Քննական  հարցերն այդքան էլ բարդ չեն եղել և կարողացել է պատասխանել, բոլոր հարցերին:

Հմայակ Ավետիսյանը Վաղարշապատի տարածքի Պտղունք գյուղի դպրոցի շրջանավարտ է, նույնպես մայր բուհի դիմորդ: Մասնակցել է հանրապետական մի քանի առարկայական օլիմպիադաների, այս տարի  հայոց լեզու առարկայից ստացել է   դիպլոմ 3-րդ տեղը զբաղեցնելու համար, իսկ անգլերենից ունի մի քանի գովասանագրեր: Քննության ընթացքից գոհ է:

Արմավիրի մարզում միասնական քննության մասնակիցների թիվն այս տարի ավելացել է: Միասնական քննությունները կազմակերպվում են  արմավիրի երեք դպրոցում: Այս մասին տեղեկացրեց Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի  վարչության կրթության բաժնի պետ Անդրանիկ Թովմասյանը:

Օտար լեզուների քննություններն ավարտվեցին, իսկ այսօր քննության ընթացքում ինքնազգացողության վատացման պատճառով քննությունն ընդհատած դիմորդները քննություն կհանձնեն երկրորդ փուլում: Արմավիրի թիվ 5 դպրոցի  քննական կենտրոնի ղեկավար Վահե Իսպաիրյանը նշեց, որ դիմումներն ընդունվում են գնահատման և թեստավորման կենտրոնում հունիսի 24-30-ը, իսկ քննություններն անցկացվում են հուլիսի 2-8-ը:

Հաջողություն մաղթենք այն դիմորդներին, որոնք դեռ քննություններ ունեն հանձնելու:

Ցուցադրել ավելի
Back to top button