Տնտեսական

ՀՀ- ԵՄ ավիացիոն ընդհանուր գոտու շուրջ բանակցություններ են ընթանում

Հայաստանը Չինաստանի, Պարսից  ծոցի որոշ երկրների հետ ընդգրկված է առաջնային երկրների շարքում և Հայաստանի մանդատի հարցը ներառված է ավիացիայի վերաբերյալ ԵՄ նոր փաթեթում, որի մեկնարկը նախատեսվում է նոյեմբերին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է ԵՄ տրանսպորտի հարցերով հանձնակատար Վիոլետա Բուլչը։ Հանդիպումը կայացել է Լյուքսեմբուրգում՝ նախօրեին։

Քննարկման ընթացքում երկուստեք հատուկ կարևորվել է այն հանգամանքը, որ նախարար Ճշմարիտյանի և հանձնակատար Բուլչի միջև 2014թ. դեկտեմբերին կայացած նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործվել են, հատկապես փաստահավաք առաքելության Հայաստան կատարած այցը և բանակցային գործընթացին առնչվող որոշակի տեխնիկական հարցերի ճշգրտումը:

ԵՄ-ՀՀ ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ բանակցությունների առնչությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել ձևավորել մասնագիտական տեխնիկական խմբեր:

Նախարար Ճշմարիտյանը նաև ընդգծել է, որ Հայաստանի փորձը կարելի է դիտարկել որպես հաջող օրինակ, նկատի ունենալով, ՀՀ- ն հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր, շարունակում է ակտիվորեն համագործակցել Եվրամիության, ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների հետ: Որպես ասվածի վկայություն` մատնանշվել է ԱՄՆ-ի և ՀՀ միջև արդեն իսկ ստորագրված Առևտրի և ներդրումների վերաբերյալ շրջանակային համաձայմնագիրը, ՀՀ-ԵՄ երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ապագա ձևաչափի և իրավական շրջանակների հստակեցմանն ուղղված բանակցային գործընթացը և ԵՄ-ՀՀ ընդհանուր ավիացիոն գոտու վերաբերյալ համաձայնագրի գործընթացը:

Ցուցադրել ավելի
Back to top button