Սպորտ

Հայտնի է դարձել Ռոման Ամոյանի մրցակցի անունը

Քիչ առաջ հայտնի դարձավ, թե ում հետ է գոտեմարտելու Ռոման Ամոյանը: Վաղը նա առաջինը ուժերը կչափի պորտուգալացի Կարվալյուի հետ: Հաղանակի դեպքում Ամոյանի հաջորդ մրցակիցը կլինի Մարյանյան ( Ռուսաստան) — Ֆոննեսբեկ ( Նորվեգիա) զույգի հաղթողը: Ռոման Ամոյանին մաղթենք հաջող մեկնարկ, իր ֆեյսբուքյան էջում գրել է առաջին ամառային Եվրոպական խաղերին մասնակցող Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը:
Նշենք, որ 59 կգ քաշային ըմբիշ Ռոման Ամոյանը վաղը՝ հունիսի 13-ին, Երեւանի ժամանակով ժամը 9-ին  գորգ դուրս կգա:

Ցուցադրել ավելի
Back to top button