Տնտեսական

Համայնքերի սեփական եկամուտների հավաքագրում՝ Արմավիրի մարզում

satikisahakyan
Հունիսի մեկր դրությամբ Արմավիրի մարզի համայնքերի սեփական եկամուտները հավաքագրվել է  77, 2 տոկոսով, իսկ հողի հարկինը 50 տոկոսով: Մարզի գյուղացիների բերքն արդեն  վաճառվում է շուկայում, սկսվել է արտահանվել և մեկ ամսից համայնքները կկարողանան համալրել տեղական բյուջեն:

 

Արմավիրի մարզի համայնքերում սեփական եկամուտների հավաքագրումն ու տեղական բյուջեի համալրումը բարձր տոկոսայնություն են կազմում  ամռանն ու աշնանը, երբ գյուղացու մթերքը մուտք է գործում շուկա: Գյուղատնտեսական շուկայում  առաջինը վաճառվում է  ջերմոցային տնտեսություններում աճեցրած բերքը: Ձմռան և գարնան ամիսներին սեփական եկամուտների համալրման գործընթացը առավել  նվազ է: Այդ ժամանակահատվածում գյուղացիները սկսում են վարկեր վերցնել և ներդնել հողի մշակության  մեջ:

Հունիսի մեկի դրությամբ մարզի համայնքերում սեփական եկամուտների հավաքագրումը կազմում է 77,2 տոկոս, իսկ հողի հարկի հավաքագրումը՝ 50 տոկոս:  Համանյքների սեփական եկամուտների մուտքերը նախատեսված 2 միլիարդ 541 մլն 538 հազար դրամի դիմաց կազմել է 2 միլիարդ 369 մլն 119 հազար դրամ, կատարողականը՝  93,2 տոկոս է:  Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմտությամբ սեփական եկամուտների մուտքերի ցուցանիշը նվազել է 0,2 տոկոսով, գույքահարկինը՝ 3,3 տոկոսով, վարձակալական հողերինը՝ 4,9 տոկոսով, իսկ հողի հարկինը ավելացել է 2 տոկոսով: Արմավիրի մարզպետարանի  ֆինանասկան և սոցիալ-տնտեսական  զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանի տեղեկացմամբ 50 տոկոսից պակաս եկամուտներ  է գրանցվել 26 համայնքում:

Ջերմոցային տնտեսություներ ունեցող Վաղարշապատի տարածքի գյուղերում համեմատաբար բարձր ցուցանիշ են ապահովել, իսկ   Արմավիրի  և Բաղրամյանի տարածքների գյուղերում՝ ավելի ցածր: Հողի հարկի հավաքագրման  50 տոկոսից ցածր ցուցանիշ ունի մարզի 51 համայնք: Արազափ գյուղում սեփական եկամուտը հավաքագրվել  է 24,7 տոկոսով, իսկ հողի հարկինը՝ 7,6 տոկոսով: Արազափի գյուղապետ Մանվել Հարությունյանը վստահեցնում է, որ մեկ ամսից գյուղացիները   վճարունակ կլինեն և վարկերի մարմանը զուգընթաց կվճարեն նաև վարձավճարները:

Արազափում ազատ հող չկա և այս տարի ամբողջը դրվել է մշակության տակ, բնությունն էլ այս անգամ բարեհաճ է և սպասվում է առատ բերք: Արազափի գյուղապետը նշեց, որ թեև  2 օր է Արաքս գետի  մակարդակը կտրուկ նվազել է, սակայն այս առումով իրենք մտահոգվելու քիչ առիթ ունեն, քանի որ համայնքում ունեն խորքային հորեր: Արազափի գյուղնշանակության հողերը գտնվում են «Մերձափնյա» և «Սև ջուր- Ախթամար» ջուր օգտագործողների ընկերությունների սպասարկման ներքո:  Համայնքի ղեկավար Մանվել Հարությունյանը նշեց, որ «Մերձափնյա» ՋՕԸ-ի սպասարկման հետ խնդիրներ չունեն, սակայն նույնը չի ասում «Սև ջուր –Ախթամար» ՋՕԸ-ի մասին, քանի որ  ընկերությունը  նախատեսվածից կրկնակի գումար է գանձում:

Արազափում, ինչպես նաև մյուս համայնքներում գյուղացիներն օգտվում են վարկերից, որոնք հիմնականում գտնվում են գրավի տակ:  Վարկերի մարումն ուշացնելու պատճառով մի քանի տնտեսություն հայտնվեց դատարանում՝ բնակելի տնից զրկվելու վտանգով: Համայնքի ղեկավարը նշեց, որ այդ գյուղացիների տները գրավի տակ են, սակայն իրենք ապրում են իրենց տներում և փոխհամաձայնությամբ՝ աստիճանաբար մարելու են վարկերը:

Արազափի գյուղապետը վստահեցրեց, որ այս տարի ամեն տարվա պես 100 տոկոսով կհամալրեն տեղական բյուջեն:

Ցուցադրել ավելի
Back to top button