Միջազգային

Կրթության կեղծ վկայականների պատճառով Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել

Մոլդովայի վարչապետ Կիրիլ Գաբուրիչը  հրաժական է տվել այն բանից հետո, երբ քննիչներին հետաքրքրել է, թե ինչպես է նա կրթության վկայականներ ստացել, հայտնում է Բի Բի Սի- ն։

Ավելի վաղ Գաբուրիչը պահանջել էր, որ պաշտոնները  թողնեն Գլխավոր դատախազության, Ազգային բանկի, Ֆինանսական շուկայի ազգային հանձնաժողովի ղեկավարները, որոնց մեղադրում են բանկային սկանդալի մեղսակցության մեջ։ Սկանդալի պատճառը  երկրի երեք բանկերից անհետացած 1 մլրդ դոլարի փաստն էր։

Գաբուրիչը վարչապետի պաշտոնն զբաղեցրել էր փետրվարին։ «Իմ քայլը նահանջ չէ, այլ առաջքայլ։ Հուսով եմ, որ դա հնարավորություն կտա խորհրդարանում ձեւավորել կառավարող մեծամասնություն… Իմ կրթությունն օգտագործում են քաղաքական խաղերի համար։ Ես դա չեմ ցանկանում»,- ասել է արդեն նախկին վարչապետը։

Երկուշաբթի օրը քննիչները հայտարարել էին, որ կասկածներ ունեն Գաբուրիչի կրթության երկու վկայականների վերաբերյալ։ Այդ փաստաթղթերը վկայում էին, որ նա 1995 թ. ընդունվել է տնտեսական ակադեմիա։ Սակայն Լիբերալ կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Վալերիու Մունտյանուն պարզել էր, որ դա չէր կարող իրական լինել, քանի որ այդ ժամանակ Գաբուրիչը չուներ ոչ միջնական կրթության ատեստատ, ոչ բակալավրի կոչում, որն անհրաժեշտ էր բուհ ընդունվելու համար։

 

Ցուցադրել ավելի
Back to top button