Միջազգային

Կոնգրեսը պարտադրում է Օբամային մահաբեր զենք վաճառել Ուկրաինային

Ամերիկյան կոնգրեսը ճնշում է գործադրում նախագահ Օբամայի վրա՝ պահանջելով սկսել մահաբեր զինատեսակների մատակարարումն Ուկրաինա: Կիևին կարող են փոխանցվել հակատանկային հրթիռային համակարգեր, նռնականետեր, ականանետեր և զինամթերք: Ընդ որում, Կոնգրեսը արգել է նեոնացիստական «Ազով» գումարտակին ռազմական աջակցության տրամադրումը:

The New York Times-ը տեղեկացնում է, որ Կոնգրեսը Ուկրաինային ռազմական աջակցության մասին լրացումները ներառել է ամերիկյան ռազմական բյուջեի օրինագծում: Այսպիսով, ըստ թերթի օրենսդիրները ձեռնոց են նետում Բարակ Օբամայի վարչակազմին ու նրա եվրոպացի գործընկեներին, որոնք հանդես են գալիս Ուկրաինային հարձակողական զինատեսակների մատակարարման դեմ: Կոնգրեսի առաջարկած պայմաններով, Օբամայի վարչակազմին չի թույլատրվում ծախսել Ուկրաինայի համար նախատեսված 300 միլիոն դոլարի կեսիղ ավելին, եթե գումարի 20 տոկասը չտրամադրվի հարձակողական զենքի մատակարարումներին:

NYT-ը գրում է, որ մինչ այժմ Օբամայի վարչակազմը հրաժարվում էր մահաբեր զինատեսակների մատակարարումներից՝ ելնելով այն մտավախությունից,որ դա կարող է առիթ հանդիսանալ Պուտնի հետագա առաջխաղացման համար:

 

Ցուցադրել ավելի
Back to top button