Քաղաքական

ԼՂՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

ԼՂՀ կառավարության նորահաստատ ծրագրով ԼՂՀ արտաքին քաղաքականության ոլորտի գերակա ուղղությունները կշարունակեն մնալ Արցախի անկախության միջազգային ճանաչումը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը: Ըստ ծրագրի՝ Արցախի անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեքներ են, որոնք ենթակա չեն որևէ սակարկության, և վերադարձ անցյալին` թե՛ կարգավիճակի, թե՛ վարչատարածքային առումով, անհնարին է: Արցախի ժողովրդի կամարտահայտությունը պետք է որոշիչ դերակատարություն ունենա հիմնախնդրի կարգավորման հարցում: Թերևս արտաքին քաղաքականությունն այն ոլորտն է, որտեղ խորհրդարան անցած կուսակցություններն այնքան էլ մեծ տարակարծություններ չունեն, պարզապես նույն նպատակին հասնելու համար նրանք տարբեր մարտավարություններ եn առաջարկում: Իսկ ահա ներքին խնդիրներին վերաբերող հարցերում տեսակետներն ավելի բազմազան են և դա երևաց նաև կառավարության ծրագրին նվիրված խորհրդարանի նիստում:

 

 

Կառավարության ներկայացրած ծրագիրը, որի հիմքում գործող նախագահ Բակո Սահակյանի  2012 թվականի  նախընտրական ծրագիրն՝համեմված խորհրդարանական ընտրություներում 47 տոկոս ձայն ստացած «Ազատ հայրենիք» կուսակցության ծրագրով, այդ կուսակցության հետ համագործակցութայն հուշագիր ունեցող Արցախի ժողովրդավարներին  հարցերի տեղիք չտվեց, իսկ ահա դաշնակցականները, ովքեր  վերջին ընտրությունների արդյունքներով երկրորդ  ուժն են, մոտ երկու տասնյակ հարց հնչեցրին՝ճշգրտելով այս կամ այն խնդրի վերաբերյալ կառավարության տեսակետը:

Հիշեցնեմ, որ ընտրությունների ավարտից հետո արցախի դաշնակցականները  հայտարարել էին, ՀՅԴ-ն պատրաստակամ է աջակցել առաջատար քաղաքական ուժին`իր նախընտրական ծրագրերի շրջանակներում: Թերևս   դաշնակցականների հարցերի առատությունը այս տեսակետի շրջանակում տեղավորվում է:Առավել  քննադատաբար հանդես եկան «Շարժում 88» և «Ազգային վերածնունդ» կուսակցությունները:

«Շարժում-88»-ի ղեկավար Էդուրադ Աղաբեկյանը կարծում է, որ կառավարութունը բավականին հավակնոտ ծրագիր է ներկայացրել, որում նաև դրույթներ կան, որ տեղավորվում են իրենց նախընտրական ծրագրի շրջանակում, այնպես որ նաև համագործակցելու, սեփական տեսակետները առաջմղելու տեղ կա: «Սևին սև ենք ասելու, սպիտակին՝ սպիտակ»,- «Ռադիոլուր»-ի հետ զրույցում իրենց  հետագա գործունեությունն այսպես բնութագրեց Էդուարդ Աղաբեկյանը:

Իսկ ահա ծայր ընդդիմության համբավ վաստակած «Ազգային վերածնունդ» կուսակցության առաջնորդ և խորհրդարանում այդ քաղաքական ուժը  միայնակ ներկայացնող Հայկ Խանումյանը կառավարության ծրագիրն անիրագործելի է համարում:

Այնուամենայնիվ, երբ ծրագիրն ընդունված է,  ընդդիմադիրրը դրա շրջանակներում կառավարության հետ համագործակցելու եզերեր տեսնո՞ւմ է:

Կառավարության գործունեության ծրագիրը կազմված է 2015-2017 թվականների համար, այն նկատառումով, որ 2017-ին ըստ գործող օրենսդրության Արցախում նախագահկան ընտրություններ են սպասվում:  Սակայն լրագրողների հետ հանդիպմանը վարչապետ Արայիկ Հարությունյանը  դրանց և իր մասնակցության մասին խոսելը վաղ համարեց՝ հիշեցնելով, որ իր ղեկավարած կոասկցությունը Սահմանադական բարեփոումների կողմանկից է:

Ի դեպ, վարչապետի ղեկավարած կուսակցության խորհրդարանական գործընկեր ժողովրդավարները Արցախում սահմանադրական փոփոությունների հեռանկարը կապում են Հայաստանում  նման բարեփոխումների անցկացման հետ:

 

Ցուցադրել ավելի
Back to top button