ԿարևորՔաղաքական

Ինչո՞ւ է թանկանում էներգիան. քննարկումներ ԱԺ- ում

lusinevasilyan

Խորհրդարանում այսօր քննարկել են  էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հարցը: Հիմնական պատասխանողը եղել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Խորհրդարանական լսումներին, ի դեպ,  չի մասնակցել  ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, թե տնօրենը չի մասնակցում «ինչ- ինչ պատճառներով»:  Նրա բացակայությունը պատգամավորները  խորհրդարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք են  որակել:  Բիբինի բացակայությունը  զայրացրել է նաև Ռոբերտ Նազարյանին  հատկապես «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցից հետո, որտեղ ՀԷՑ-ի տնօրենը ստեղծված իրավիճակի համար  ըստ էության մեղադրում  է հանձնաժողովին ու Հայաստանի կառավարությանը, իսկ ընկերության մեղավորությունը որևէ հարցում չի տեսել։

Հիշեցնենք՝  ՀԷՑ-ը դիմել էր ՀԾԿՀ-ին՝ հոսանքը 17 դրամով թանկացնելու պահանջով։ ՀԾԿՀ-ն արդեն ուսումնասիրել է հայտը եւ ներկայացրել որոշման նախագիծ, որի համաձայն՝ էլեկտրաէներգիայի սակագինը օգոստոսի մեկից կբարձրանա 6.93 դրամով։ Հանձնաժողովի նիստը նախատեսվում է հունիսի 17-ին։

Ցուցադրել ավելի
Back to top button