Քաղաքական

Թ. Պողոսյան. «Առաջնագիծը տեղափոխվել է Բաքու»

«Առաջնագիծը տեղափոխվել է Բաքու»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը՝ նկատի ունենալով հունիսի 12-28 – ն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթացող Եվրոպական առաջին մարզական խաղերը:

«Ամենակարեւորը, որ այսօրվա խորհուրդն է, Բաքվում սկսվում են Եվրոպական խաղերը, մեր օլիմպիական թիմն արդեն մեկնել է եւ արդեն Բաքվում է: Եկեք մաղթենք ուժ, եռանդ, հաղթանակներ, փորձենք «օլիմպիական խաղաղության» գաղափարը ոչ միայն մեր թշնամիներից, այլ նաեւ ինքներս մեր մեջ անենք՝ մեր աղոթքներով, մեր սատարմամբ, մեր ոգով, մեր մտքով մաղթենք իրենց հաղթանակներ, քանի որ այսօրվա դրությամբ «առաջին գիծն» ինչ- որ չափով տեղափոխվել է Բաքու»,- ասել է պատգամավորը։

ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյան

Ցուցադրել ավելի
Back to top button