Միջազգային

Երկրաշարժ առաջացրած զբոսարշրջիկները դատապարտվեցին (ֆոտոշարք)

Մալայզիայի Կինաբալու սրբազան լեռան վրա մերկ լուսանկարված չորս զբոսաշրջիկներն այսօր դատարանի կողմից դատապարտվել են բանտարկության եւ տուգանքի։

Կանադայի երկու, Բրիտանիայի եւ Հոլանդիայի քաղաքացիներն իրենց մեղավոր են ճանաչել հասարակական կարգի խախտման մեջ։ Չորս երիտասարդներին, ինչպես նաեւ վեց այլ զբոսաշրջիկների մեղադրում էին անհարիր վարքի մեջ, որը երկրում 5,9 մագնտուդ ուժգնությամբ երկրաշարժի պատճառ է դարձել։

Բի Բի Սի- ն հայտնում է, որ Կոտա Կինաբալուի դատարանը նրանց դատապարտել է երեք օրվա բանտարկության եւ 5 հազար մալայզիական ռինգիթ (1337 դոլար) տուգանքի։

 

Malay1 Malay2 Malay3 Malay4 Malay5

Ցուցադրել ավելի
Back to top button