Հասարակություն

«Երեւանյան ամառը» վաղ կներկայանա «Համով հոտով» փառատոնով

aidaavetisyan

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Երևանյան ամառ 2015» եռամսյա ծրագրում ընդգրկվել է «Հացը լեռներում» տոնածիսական փառատոնը, որի կազմնակերպիչն է «Հայ  խոհարարական  ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը: Տոնածիսական փառատոնն այս տարի կանցկացվի «Համով-հոտով Երևան» խորագրի ներքո, որն էլ  կկայանա վաղը Երևանի Թումանյան այգում:

Արդեն երրորդ տարին Երևանի քաղաքապետարանը  կազմակերպում է «Երևանյան ամառ» ծրագիրը, որն անցկացվում է հունիսի մեկից մինչև  օգոստոսի վերջ: Եռամսյա այս ծրագրում ընդգրկված են տարաբնույթ միջոցառումներ թե՛ մեր համաքաղաքացիների, թե՛  զբոսաշրջիկների համար:

Միջոցառումների  ցանկում ընդգրկված են  նաև փառատոներ, որոնցից «Հացը լեռներում» տոնածիսական փառատոնը, որտեղ նեկայացվելու են   հայկական ազգային ու եկեղեցական 13 տոների ավանդական ուտեստներն ու տոների ծիսական ավանդույթները:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի խոսքով՝  ներկայացվող համադամ ուտեստները հյուրասիրությունից բացի  կվաճառվեն  նաև սիմվոլիկ գներով:  Վերջին տարիներին  Երևանի քաղաքապետարանը որդեգրել է միջոցառումային զբոսաշրջության զարգացման ուղին և  նաև  այդ առաքելությամբ կազմակերպվող այս փառատոնի նպատակն է  աշխարհին ներկայացնել հայկական հնագույն մշակութային և խոհանոցային ժառանգությունը, և Հայաստանը դարձնել էլ ավելի հետաքրքիր զբոսաշրջիկների համար:

Ծրագիրն արդեն  ուղարկվել է  զբոսաշրջային բոլոր  կազմակերպություններին և հյուրանոցներին։ «Մեր նպատակն է ավելի հետաքրքրական դարձնել  Երևանը զբոսաշրջիկների  և  մեր համաքաղաքացիների համար ամառվա շրջանում և դիրքավորել մեր մայրաքաղաքը զբոսաշրջային շուկայում որպես փառատոնային  և միջոցառումային  մայրաքաղաք»:

Կազմակերպիչների խոսքով՝ սա ևս մեկ առիթ է  վերադառնալու մեր արմատներին և այս փառատոնով  փորձելու են ցույց տալ,  որ  2015 թվականի ժամանակակից քաղաքում կարող են  մեկտեղել ժամանակակիցն ու  ավանդականը:

Ցուցադրել ավելի
Back to top button