Բաքվում մեկնարկեցին Եվրոպական առաջին խաղերը


Բաքվի օլիմպիական մարզադաշտոմ այսօր բացվել են Եվրոպական առաջին խաղերը։ Դրանք կտեւեն մինչեւ հունիսի 28 — ը։ Քսան մարզաձեւերում կխաղարկվի 253 մելալ։
Օլիմպիական շքերթին Հայաստանը մասնակցել է 7 հոգանոց թիմով, իսկ հայկական եռագույնը եղել է Հայաստանի պատվիրակության ղեկավար Հրաչյա Ռոստոմյանի ձեռքին։
Եվրոպական առաջին խաղերի անցկացման վայրի ընտրությունում Ադրբեջանը միակ թեկնածուն էր։ Խաղերի կազմակերպման համար ծախսվել են հսկայական գումարներ նավթային գների անկման եւ ազգային արժույթի 30 տոկոսով արժեզրկման պայմաններում։
Ադրբեջանի իշխանությունները խաղերը լուսաբանելու համար թույլ չեն տվել երկիր մուտք գործել մի քանի արտասահմանյան լրագրողների, ինչպես նաեւ պահանջել են Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպությունից հետաձգել իրենց դիտորդների այցը Բաքու։
Հայաստանի դրոշի ներքո, ըստ armsport.am-ի, Բաքվում ելույթ կունենան հետեւյալ մարզիկները.
Թեքվոնդո
Արման Երեմյան / 80 կգ /: Մրցելույթը` հունիսի 18-ին
Մարզիչ` Վարդան Վարդանյան :
Հրաձգություն
Հրաչիկ Բաբայան / հրացան /, Նորայր Առաքելյան /ատրճանակ/: Մրցելույթները ` հունիսի 16-ին,17-ին,20-ին և 21-ին:
Գլխավոր մարզիչ` Սեյրան Նիկողոսյան:
Սամբո
Տիգրան Կիրակոսյան / 57կգ /
Աշոտ Դանիելյան / 90կգ /
Սոսե Բալասանյան /52կգ /: Մրցելույթները` հունիսի 22-ին:
Գլխավոր մարզիչ` Լևոն Հայրապետյան, մարզիչներ` Էռնեստ Միրզոյան,Հովիկ Խոջոյան,Վիկտորիա Լավրենովա:
Ձյուդո
Հովհաննես Դավթյան/60կգ/
Դավիթ Նիկողոսյան/73կգ/
Ժաննա Ստանկևիչ/52կգ/: Մրցելույթները` հունիսի 25-ին և 26-ին:
Գլխավոր մարզիչ` Տիգրան Բաբայան , մարզիչ` Դավիթ Խիթարյան:
Բռնցքամարտ
Արտյոմ Ալեքսանյան/49կգ/
Նարեկ Աբգարյան /52կգ/
Արամ Ավագյան/56կգ/
Սամվել Բարսեղյան/60կգ/
Հովհաննես Բաչկով/64կգ/
Նիկոլ Հարությունով /81կգ/: Առաջին մրցելույթները` հունիսի 16-ին,17-ին,18-ին,19-ին:Եզրափակիչները`հունիսի 25-ին և 27-ին:
Գլխավոր մարզիչ` Կարեն Աղամալյան, մարզիչներ` Արման Հարությունյան, Վյաչեսլավ Հարությունով:
Ազատ ըմբշամարտ
Գարիկ Բարսեղյան/57կգ/
Դավիթ Սաֆարյան/65կգ/
Մուսա Մուրթազալիև/86կգ/
Լևան Բերիանիձե/125կգ/
Գրիգոր Գրիգորյան/74կգ/
Վոլոդյա Ֆրանգուլյան/61կգ/ :Մրցելույթները` հունիսի 17-ին և 18-ին:
Գլխավոր մարզիչ` Արայիկ Բաղդատյան,մարզիչներ` Հովսեփ Հովսեփյան,Աբդուլլա Մոհամեդով,Արթուր Պետրոսյան:
Հունահռոմեական ըմբշամարտ
Ռոման Ամոյան /59կգ/
Կարապետ Չալյան/75կգ/
Մաքսիմ Մանուկյան/85կգ/
Միհրան Հարությունյան /66կգ/:Մրցելույթները` հունիսի 13-ին և 14-ին:
Գլխավոր մարզիչ` Սամվել Գևորգյան,մարզիչներ` Էդվարդ Սահակյան,Արթուր Պետրոսյան: