Միջազգային
Բաքվում այսօր մեկնարկում են առաջին Եվրոպական խաղերը


Այսօր՝ հունիսի 12-ին Բաքվում մեկնարկում են առաջին Եվրոպական խաղերը, որոնք տևելու են մինչև հունիսի 28-ը։ Բաքվում Եվրոպական խաղերից առաջ բախում է տեղի ունեցել Ռուսաստանից և Ուկրաինայից ժամանած մարզիկների միջև: «Լենտա»-ի փոխանցմամբ` ականատեսները ասում են, որ ռուսաստանցիների ու ուկրաինացիների միջև կռիվ է տեղի ունեցել քաղաքի կենտրոնում: Ամեն ինչ սկսվել է երկու խմբերի միջև վիճաբանությունից: Միջամտություն են ցույց տվել իրավապահները: