Հասարակություն

Այս տարի ոռոգման համակարգում գյուղացին խնդիր չի ունենա

hasmikdilanyanarminegevorgyan
Ոռոգման ակտիվացման շրջանին ընդառաջ ՀՀ ջուր օգտագործող ընկերություններիմ ղեկավարները Դիլիջանում քննարկում են ոլորտում առկա խնդիրներն ու  դրանց լուծման ուղիները: Միջոցառումն իրականցվում է ՀԲ -ի հետ համատեղ: Ջրային պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն այսօր վստահեցրել է, որ այս տարի ոռոգման համակարգում գյուղացին խնդիրներ չի ունենա: Հանդիպումը կյանքի է կոչվել նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեի Ջրային տնտեսության ծրագրերի կիրականացման գրասնեյակի ջանքերով:

 

Հայաստանն ունի յոթ միլիարդ երեք հարյուր միլիոն խորանարդ մետր հոսող ջուր, որից կարողանում է տարեկան  օգտագործել միայն երկու միլիարդ երեք հարյուր միլիոն խորանադր մետր ջուրը: Ամեն տարի Հայաստանից դուրս է գալիս հինգ միլիարդ խորանարդ մետր ջուր:  Հոսող ջրերը մեր երկրից հեռանում են՝ Հայաստանի աշխարհագրական դիրքով պայմանավորված: Բացի այդ, տարեցտարի ջրային ռեսուսրները նվազում են՝ գլոբալ տաքացմամբ, պայմանավորված:  Վերջին երեք տարիներին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1,03 աստիճանով, մինչև 2050թ սպասվում է 4,5 աստիանի բարձրացում:

Այդ ընթացքում կանխատեսումների համաձայն, ջրային ռեսուրսները տարեկան  կնվազեն 12 մլն խորանարդ մետրով: Խնդրի լուծման միակ ուղին Սևանա լճի հիմնահարցերի հատուկ հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը տեսնում է ջրամբարաշինության մեջ, ով նաև հիշեցնում է, որ Հայաստանն ընդունել է նաև Ջրամբարների զարգացման հայեցակարգ:

«Մենք ունենք 340 հազար ֆերմերային տնտեսություն, որոնք մեր ջուր օգտագործողներն են: Բավականին մեծ քանակություն է, բավականին ցրված են»:

Յուրի Ջավադյանի խոսքով, ջրամբարները օգնում են նաև պայքարել էրոզիայի դեմ չվնասել բնությունը, պահպանել հողերը , հեռու լինել հեղեղներից: 82 կառուցված ու գործող ջրամբար կա Հայաստանում, սակայն, սրանք բավարար չեն, որպեսզի դիմակայենք Թուրքիայի՝ ջրամբարաշինության ծրագրերին, որոնք այդ երկիրը նախաձեռնել է կառուցել Արաքս գետի վրա: Պատկան մարմինները վստահեցնում են, որ Հայաստանը կարող է  հակադարձ քայլեր ձեռնարկել՝ կրկին ջրամբարներ կառուցելով:

Նշենք, որ մեր երկրում ոռոգման ջուրը գյուղացուն հասնում է  ջուր օգտագործող ընկերությունների միջոցով:   Իսկ Ոռոգման համակարգում առկա ծնդիրները լուծելու նպատակով մեր  երկրում 2013 թ մեկնարկել է  քառամյա ծրագիր՝ ՀԲ միջոցների հաշվին: Գումարը 30 մլն դոլար վարկ է՝ 25 տարի մարման ժամկետով , արտոնյալ պայմաններով:

Ծրագրի շրջանակներում  երեք կարևորագույն խնդիր է լուծվելու, նախ  մեխանիկան ոռոգման ջրի մատակարարման համակագերը կփոխարինվեն  ինքնահոս համակարգով:  Մինչ այժմ ոռոգման ջուր գյուղացիներին հասվում էր մեխանիկական պոմպերի   միջոցով՝ ծախսելով   բավականին շատ էլեկտրաէներգիա:  Անցումն ինքնահոս համակարգին  ըստ Ջրային պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի, կօգնի, որպեսզի  շուրջ երկու հազար հա հողատարածք  ոռոգվի  ինքնահոս համակարգով, սա   կբերի ինքնարժեքի նվազման,  հոսանքի   ծախսի վերացման: Ջրպետկոմի նախագահը ծրագրի ավարտից հետո նաև գյուղացիներին մակարդակով ջրամատակարարում  է  խոստանում:

Ծրագրով նախատեսվում է նաև ջրաչափեր ու ժամանակակից սարքավորումներ տեղադրել:   Ջրային պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյան.«Արդյուքնում ջրի կորուստները  կնվազեն, հստակ կհաշվառվեն ու չհաշվառվող ջրի հաշվառում:  Կվերանորոգվեն նաև մայր ջրանցքներն ու  ներտնտեսային ցանցերը»:

Ջրամբարների լցվածությունը բավարար է, տարին էլ՝ ջրառատ, ջրպետկոմի նախագահը վստահեցնում է՝ ոռոգման համակարգի հետ կապված խնդիրներ այս տարի գյուղացին չի ունենա, լրավածություն չի լինի, սակայն, պետք է ճիշտ կառավարել ջրային ռեսուրսները:

«Ընդամենը մենք, եթե մեկ համեմատական անենք, նախորդ տարվա նույն օրվա դրությամբ, Սևանա լճի ջրառը  60 մլն խորանարդ մետր էր, այս տարի  11-12 մլն է: Սա լավ ցուցանիշ է, եղանակային պայմանները մեզ թույլ են տվել, մենք եղած հնարավորությունները բավականաչափ լավ ենք օգտագործում»:

Էլեկտրաէներգիայի սակագնի  բարձրացմանը զուգահեռ, Արամ Հարությունյանը վստահեցնում է, որ ոռոգման ջրի սակագնի փոփոխություն չի սպասվում:

Ցուցադրել ավելի
Back to top button