Վերլուծական

Ալիեւը ԼՂ խնդիրը ՄԽ ձեւաչափից հանելու ռազմավարություն ունի, ասում է քաղաքագետը

annanazaryan

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովն ընդունել է մի փաստաթուղթ որը միանշանակ Հայաստանում ընդունվում է իբրև խայտառակ ձևակերպումներ պարունակող։ Ավելի կոնկրետ՝ այնտեղ բառացիորեն գրված է, որ Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը։ Խոսքը «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» վերնագրով զեկույցի մասին է, որի հեղինակներն են Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Պեդրո Ագրամունդն ու Թադեուշ Իվինսկին:

Ի դեպ՝ փաստաթուղթը քվեարկության է դրվելու հունիսի 22- 26 նախատեսված ԵԽԽՎ ամառային նստաշրջանում։

Քաղաքագետ, միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասում է, թե պատճառները պետք է փնտրել հայկական խորհրդարանական դիվանագիտության անգործության մեջ։ «Կարող է ասեն, թե ներքին քարոզչության համար է արվում, բայց կներեք՝ հիմար չկա: Թերևս (մեղքը. խմբ.) հայկական դիվանագիտության անողնաշարության մեջ պետք է փնտրել»։

Ուշագրավ է վերջին օրերին նաև ԵԱՀԿ Մինսկի գրասենյակի փակումը Ադրբեջանում: Ստյոպա Սաֆարյանի համոզմամբ՝ այս քայլով պաշտոնական Բաքուն նպատակ ունի կասեցնել ՄԽ գործունեությունը, քանի որ ԵԱՀԿ ՄԽ միջնորդների առաջարկները ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում չեն բավարարում Ալիևին։ Նա փորձում է թուլացնել ԵԱՀԿ ՄԽ ագդեցությունը տարածաշրջանում և ղարաբաղյան խնդրի կարագավորման գործընթացում ներգրավել իր ավագ եղբորը՝ Թուրքիանյին:

Ըստ Սաֆարյանի՝ Ալիևն ունի հստակ մշակված ռազամավարություն թե ինչպես անե, որ խնդիրը  դուրս գա ՄԽ ձևաչափից ու դառնա աշխարհի ուշադրության առանցքում:

Ցուցադրել ավելի
Back to top button