Մշակույթ

Վահրամ Մարտիրոսյանի… «Սերը Մոսկվայում»

sonahakobyan

Վահրամ Մարտիրոսյանի նոր վեպի վերնագրի հեգնական երանգը հուշում է՝ սերը ամենաանհավանական արկածն է, որ կարող է պատահել Մոսկվայում։ Բայց գիրքն իրական սիրո պատմության մասին է։ Այսօր տեղի է ունեցել Վահրամ Մարտիրոսյանի «Սերը Մոսկվայում» նոր գրքի շնորհանդեսը: Վեպը երկար տարիների աշխատանքի արդյունք է։ Հեղինակն այն սկսել է գրել դեռև 2009 թվականից: Գրքի գլխավոր արժանիքը մատչելի շարադրանքն է ու դյուրամարս բովանդակությունը, շնորհանդեսին ասել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը։

Սերը ամենաանհավանական արկածն է, որ կարող է պատահել Մոսկվայում. ահա թե ինչի մասին է գրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի նոր վեպը:

LoveՀեղինակը պատմում է Երևանից Մոսկվա արտագնա աշխատանքի մեկնած հայ երիտասարդի դրամատիկ սիրային պատմության մասին, որտեղ հերոսը փորձում է կոտրել կարծրատիպերը:  Վեպի հերոսները սիրահարվում են իրար ու երջանիկ են միասին մինչ այն պահը, երբ իրականությունն իրենց սթափեցնում է։ «Սիրային վեպ՝ արկածային տարրերով և, ինչ- որ իմաստով մի սարսափելի քաղաքի մասին՝ իր տարբեր դրսևորումներով, ինչպիսին Մոսկվան է»,- ասում է հեղինակը։

Ի դեպ՝ վեպը Վահրամ Մարտիրոսյանի առաջին գործն է սիրային ժանրում: Այն հեղինակն սկսել է գրել 2009 թվականի փետրվարից և ավարտին հասցրել արդեն այս տարվա փետրվարին։

Գրքի գլխավոր արժանիքը մատչելի շարադրանքն է ու դյուրամարս բովանդակությունը, ասում է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Ըստ նրա՝ այս գիրքը կարդալիս պարզապես հնարավոր չէ ձանձրանալ: Միևնույն ժամանակ՝ այն պատկերացումներ փոխող վեպ է, որն ունի շատ ավելի խորը իմաստ, քան թվում է առաջին հայացքից:

«Նրանք, ովքեր միտված են կարդալու լավ, արագ ընթերցվող գիրք, գիրքը տալիս է նման հնարավորություն: Իսկ մարդիկ, ովքեր  միտված են կարդալու և արագ ընթերցվող գիրք ու միևնույն ժամանակ ապրել գեղագիտական հաճույք, նրանց համար ևս այս գրքի ընտրությունը շատ ճիշտ է»,- նշում է գրականագետը։

Նշենք, որ գիրքը լույս է տեսել 400 տպաքանակով: Ընթերցասեր հասարակությունն այն կարող է ձեռք բերել գրախանութներից:

Ցուցադրել ավելի
Back to top button