Միջազգային

Քրդամետ կուսակցությունը պատրաստ է մասնակցել կառավարական կոալիցիային

Թուրքիայի քրդամետ ժողովրդա- դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը այլ կուսակցությունների հետ, եթե նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանը գործի սահմանադրական լիազորությունների շրջանակում, հայտնում է «Ռոյթերը»։

Թուրքիայի ժողովրդա- դեմոկրատական կուսակցությունը կիրակի օրն անցկացված խորհրդարանական ընտրություններում հավաքել էր 13 տոկոս քվե՝ ստանալով 80 պատգամավորական տեղ։

Չորեքշաբթի օրը վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ իր կուսակցությունը պատրաստ է կոալիցիա ձեւավորել, թեեւ դա Թուրքիայի համար լավագույն քաղաքական մոդելը չէ։

Back to top button