Մշակույթ

Տիգրան Համասյանի «Լույս ի լուսոյ» խորագրով համերգը՝ «Զվարթնոց» տաճարում

«Զվարթնոց» տաճարում այսօր տեղի կունենա դաշնակահար Տիգրան Համասյանի եւ Երևանի պետական կամերային երգչախմբի համերգը «Լույս ի լուսոյ» խորագրով: Համերգը սկսվելու է 20:00-ին, մուտքն ազատ է,-տեղեկանում ենք Տիգրան Համասյանի ֆեյսբուքյան էջից:

«Լույս ի Լուսոյ»-ն Տիգրան Համասյանի յուրօրինակ նախագիծն է դաշնամուրի և երգչախմբի համար: Տիգրանի նոր երաժշտական նախաձեռնությունը 5-ից 20-րդ դարերի հայկական հոգևոր երաժշտության նորովի մեկնաբանությունն է, որը 2015-ի սեպտեմբերին ECM ընկերության հետ համատեղ կթողարկվի ձայնասկավառակի տեսքով:

«Լոյս ի Լուսոյ»-ի շրջագայությունը սկսվել է մարտի 24-ին երևանյան պրեմիերայով և շարունակվում է: Այս ամսվա ընթացքում նախագծի շրջանակում համերգներ են լինելու Ստեփանակերտում և Գյումրիում, այնուհետև նաև Թուրքիայում: Տարվա ընթացքում համերգներով հանդես են գալու Լիբանանի, Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Չեխիայի, Անգլիայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի 100 եկեղեցում:

Ցուցադրել ավելի
Back to top button