Միջազգային

Չինաստանի անվտանգության նախկին նախարարին դատապարտեցին ցմահ ազատազրկման

Կոռուպցիայի եւ պետական գաղտնիքի տարածման մեջ մեղադրվող Չինաստանի անվտանգության նախկին նախարար Չժոու Յունկանը դատապարտվել է ցմահ ազատազրկման, հայտնում է Բի Բի Սի- ն։

2012- ին թոշակի անցած 73- ամյա գործիչը համարվում էր Չինաստանի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ապրիլին։

Չժոու Յունկանի այլ գործընկերների նկատմամբ եւս կոռուպցիայի մեղադրանքով հետաքննություն է ընթանում։

Ցուցադրել ավելի
Back to top button