Միջազգային

Չինաստանը 2,7 մլրդ դոլար կծախսի 4 օդանավակայան կառուցելու համար

Չինաստանի զարգացման և բարեփոխումների հարցով պետական հանձնաժողովը հաստատել է երկրում 4 օդանավակայան կառուցելու ծրագիրը: Այդ նպատակով Չինաստանը մոտ 2.66 մլրդ դոլար կծախսի, գրում է  Газета.Ru-ն:

Առավել թանկարժեք ծրագիր է համարվում մինչեւ 2025 թվականը Մեյլան միջազգային օդանավակայանի երկրորդ հատվածի կառուցման ծրագիրը, որը մտադիր են իրագործել  Հայնան հարավային կղզային նահանգի կենտրոնական մասում: Նախագծի արժեքը գնահատվում է 2.37 մլրդ դոլար: Ծրագրի իրականացումից հետո Մեյլան օդանավակայանի ուղևորների հոսքը կմեծանա տարեկան 35 մլն ուղևորով:

Շուրջ 113 մլն դոլար կծախսվի Ռուսաստանի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Ուդալյանչի ծովափնյա քաղաքում օդանավակայան կառուցելու համար: Այն մտադիր են կառուցել մինչ 2020 թվականը: Երկու նոր օդանավակայան էլ կկառուցվի Չինաստանի հյուսիս-արևմուտքում:

 

Ցուցադրել ավելի
Back to top button