Քաղաքական

Ուորլիք.«Ժամանակն է շարունակել ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները»

«Ժամանակն է շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները»,-Twitter սոցցանցի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Ժամանակն է վերադառնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններին»,-գրել է ամերիկացի միջնորդը՝ Twitter-ի իր միկրոբլոգում՝ շնորհակալություն հայտնելով Հայաստան այցի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով կայացած հանդիպումների համար:

Հիշեցնենք՝ Ջեյմս Ուորլիքը և Մինսկի խմբի մյուս համանախագահները կժամանեն Բաքու՝ մասնակցելու առաջին Եվրոպական խաղերի բացմանը։

 

Ցուցադրել ավելի
Back to top button