Միջազգային

Ուկրաինան հայտարարում է ՌԴ կողմից արեւելյան մի շարք շրջանների օկուպացիայի մասին

Ուկրաիան Եվրոպային տեղեկացրել է Դոնբասի ռուսական օկուպացիայի մասին: Կիևը Եվրոպայի խորհրդին է ուղարկել հռչակագիր, որում նշվում է, որ Մոսկվան փաստացի է զավթել է Դոնեցկի և Լուգանսկի մի շարք շրջաններ։ Ուկրաինան  փաստացի Ռուսաստանի վրա է դնում երկրի արևելքի մի շարք շրջաններում մարդու իրավուքների խախտման համար պատասխանատվությունը: Փաստաթուղթը հրապարակվել է այսօր՝ կազմակերպության կայքում։

Եվրոպայի խորհուրդն արդեն արձագանքել է։ Կառույցի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի տարածած հայտարարության մեջ  նշվում է, որ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան շարունակում է գործել Ուկրաինայի տարածքում, իսկ Կիևի կազմած փաստաթուղթը իրավական տեսանկյունից առ ոչինչ է:

«Յուրաքանչյուր դեպք Կոնվենցիայի դրույթներից շեղումների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կքննի առանձին»,- ընդգծել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը:

Ցուցադրել ավելի
Back to top button