Հասարակություն

Ոչ թե օձերը՝ մարդկանց, այլ մարդիկ են օձերի տարածք ներխուժում

hasmikdilanyan
Այս տարի  ՏԿ և ԱԻՆ  911 ծառայությունը  քաղաքցիներից  օձ նկատելու 128 ահազանգ  է ստացել, գրանցվել է  խայթոցի 9 դեպք, որից  երկուսը Երևանում՝  մեկը Հրազդանի կիրճում, մյուսը՝ Քանաքեռում: Ահազանգերի 50 տոկոսը Երևանից  են, իսկ առավել,այսպես ասենք,  վտանգավոր մարզերը Արարատը, Կոտայքը, Արմավիրը և Արագածոտն են, քանի որ այս մարզերը նաև  օձերի  տարածման գոտիներն են:Մասնագետներն այսօր հանդիպել են լրագրողների հետ ու վիճակագրական տվյալներ ներկայացրել, խոսել օձերի ակտիվացման մասին:  Բնապահպանության նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի բնութագրմամբ, ոչ թե օձերն են մարդկանց տարածքում հայտնվել, այլ մարդիկ են սկսել ավելի շատ գործունեություն ծավալել այն վայրերում, որտեղ օձերն են ապրում: Ասվածի ապացույցը  մայրաքաղաքում՝  Հրազդանի կիրճն է:

 

Այգում, տանը, գյուղում, թե քաղաքում .վերջին տարիներին օձերը ոչ ցանկալի  հյուր են  գրեթե ամենուր: Բնապահպանները օձերի թվի աճը կանաչ տարածքների կրճատմամբ են պայմանավորում, իսկ ԲՆ Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի բնութագրումն ավելի քան խոսուն է՝ ոչ թե օձերն են մարդկանց տարածքում հայտնվել, այլ մարդիկ են սկսել ավելի շատ գործունեություն ծավալել այն վայրերում, որտեղ օձերն են ապրում: Ասվածի ապացույցը  մայրաքաղաքում Հրազդանի կիրճն է:

Այս տարվա անցած ամիսների ընթացքում ՏԿ և ԱԻՆ 911 ծառայությունը օձ  նկատելու 128 ահազանգ է ստացել, դրանց թիվն աճել է հատկապես վերջին օրերին, երբ եղանակներն ավելի տաքացան:  Ահազանգերի 50 տոկոսը Երևանից  են, իսկ առավել, այսպես ասենք,  վտանգավոր մարզերը Արարատը, Կոտայքը , Արմավիրը և Արագածոտն  են,քանի որ այս մարզերը  օձերի  տարածման գոտիներն են նաև:

ՀՀ-ում գրանցված 23 տեսակի օձերից 4 են թունավոր, առավել հաճախ  հանդիպում են  ու վտանգավոր են  գյուրզան ու հայկական իժը: Ավելի հաճախ  մարդու հետ գյուրզան է հանդիպում, քանի որ բնակվում է նախալեռնային գոտիներում: Մյուսներն ավելի բարձր գոտիներում են ապրում ու մինչ օրս դրանց կծելու հետևանքով մահվան դեպք չի գրանցվել:

Առողջապահության նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը վստահեցնում է՝ ՀՀ բոլոր բուժհաստատություները ապահովված են անհրաժեշտ պոլիվալենտ շիճուկով: Մասնագետը մեկ անգամ ևս հիշեցնում է , թե օձը խայթելուց  հետո առաջինն ինչ քայլեր պետք է ձեռնարկել.

«Այդ րոպեին ինչքան հնարավոր է շուտ պետք է թույնը բերանով արտածծել և թքել, այդ րոպեին, եթե կատարվի, մոտավորապես մինչև 30 տոկոսը նվազեցնում է թույնի ազդեցությունը: Հետա անշարժացնել վերջույթն  ու հասցնել մոտակա հիվանդանոց: Չի թույլատրվում ժգուտ դնել, կտրել, այրել»:

Փորձագետները  հորդորում են ոչ թե հեքիմներին, այլ՝  անմիջապես մասնագետներին դիմել:  ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը հիշեցնում է՝ բնակարանում կամ սահմանափակ այլ տարածքներում օձ նկատելիս  պետք  չէ նրան անկյուն մտցնել, վախեցնել կամ դիմել կտրուկ գործողությունների:

«Անմիջապես պետք է ահազանգել 911. փակել կամ բացել դուռը՝ կենդանուն ազատվելու հնարավորություն տալով: Երբեք չի կարելի սահմանափակ տարածքներում ինքուրույն ման գալ օձին, քնաի որ այն շատ լավ քողարկվում է, աղմուկ բարձրացնել, խանգարել նույնպես չի կարելի»:

Օձերը երբեք նախահարձակ չեն լինում  մեկ անգամ ևս հիշեցնում են մասնագետներն ու նաև տեղեկացնում՝ թունավոր չորս օձերից երեքը Հայաստանի կենդանիների Կարմիր  գրքում և Միջազգային կարմիր ցուցակում են գրանցված, պաշտպանվում են պետության կողմից: Միայն  գյուրզան է, որ  գրանցված չէ  Կարմիր գրքում: Առաջիկայում նման վտանգ չկա էլ ,քանի որ գյուրզայի պակաս հանրապետությունում չկա, օձերն ի տարբերություն  ոչ վաղ անցյալի, ոչ թե ոչնչացվում են, այլ՝  անվտանգ տարածք տեղափոխվում: Հայկական իժի թույնն ակտիվորեն օգտագործվում է  բժշկության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button