Հասարակություն

Մալարիայով հիվանդի վիճակը լավ է

Մալարիայով հիվանդ ֆիննացու վիճակն այսօր ավելի լավ է։ Առողջապահության նախարարության հաղորդմամբ, առավոտյան նա ջերմություն չի ունեցել։ Կեսօրին մոտ ջերմությունը սկսել է բարձրանալ, ի հայտ են եկել թեթև դող և սարսուռ։ Մասնագետները նրա վիճակը գնահատում են հիվանդությանը բնորոշ։ Կա լավացման միտում։ Բուժումը շարունակվում է։

Հիշեցնենք, որ երեկ «Աէրոֆլոտ» ռուսաստանյան ավիաընկերության օդանավով երեկ Տանզանիա-Մոսկվա-Երևան չվերթով աշխատանքային այցով Երևան է ժամանել Ֆինլանդիայի 60-ամյա քաղաքացի, ում մոտ լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է արևադարձային մալարիա:

 

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button