Սպորտ

Հայ մարզիկները Բաքվում են

«Այսօր Բաքվում կայացել է Ամառային Եվրոպական խաղերի մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարների ժողովը: Հայաստանի հավաքականի պատվիրակության ղեկավար Հրաչյա Ռոստոմյանից բոլոր պատվիրակությունների ղեկավարները շնորհակալություն են հայտնել  Հայաստանի մասնակցության համար: Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է Եպրոպայի Օլիմպիական Կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեինի հետ: Քննարկվել են կազմակերպչական հարցեր», -իր ֆեյսբուքյան էջում հայտնել է առաջին ամառային եվրոպական խաղերին մասնակցող Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը:

Մինչ այդ, Կարեն Գիլոյանը տեղեկացրել էր, որ 6 հոգուց բաղկացած խումբն արդեն մեկ օր է Բաքվում է:

«Մենք բնակվում ենք խաղերի մարզական ավանում: Մեզ հետ նույն շենքում են նաև Շվեդիայի հավաքականը, որի կազմում հայ կա: Մեր հարևանությամբ տեղակայվել են Գերմանիայի, Ֆինլանդիայի, Պորտուգալիայի, Շվեյցարիայի, Թուրքիայի և Հունգարիայի հավաքականները: Այսօր մեզ կմիանան հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզիկներն ու մարզիչները: Խաղերի բացման արարողությունը կկայանա վաղը: Հունիսի 13-ին գորգ դուրս կգա Ռոման Ամոյանը:

Տրամադրությունը մարտական է: Մեր հավաքականը պատրաստ է պայքարի: Սպասեք նորությունների: Բոլորիս մաղթում եմ հաղթանակ»,-նշել է Կարեն Գիլոյանը:

Ինչպես հաղորդում է armsport.am-ը Հայաստանի դրոշի ներքո Բաքվում ելույթ կունենան հետեւյալ մարզիկները.

Թեքվոնդո

Արման Երեմյան / 80 կգ /: Մրցելույթը` հունիսի 18-ին

Մարզիչ` Վարդան Վարդանյան :

 

Հրաձգություն

Հրաչիկ Բաբայան / հրացան /, Նորայր Առաքելյան /ատրճանակ/: Մրցելույթները ` հունիսի 16-ին,17-ին,20-ին և 21-ին:

Գլխավոր մարզիչ` Սեյրան Նիկողոսյան:

Սամբո

Տիգրան Կիրակոսյան / 57կգ /

Աշոտ Դանիելյան / 90կգ /
Սոսե Բալասանյան /52կգ /: Մրցելույթները` հունիսի 22-ին:
Գլխավոր մարզիչ` Լևոն Հայրապետյան, մարզիչներ` Էռնեստ Միրզոյան,Հովիկ Խոջոյան,Վիկտորիա Լավրենովա:

Ձյուդո

Հովհաննես Դավթյան/60կգ/

Դավիթ Նիկողոսյան/73կգ/
Ժաննա Ստանկևիչ/52կգ/: Մրցելույթները` հունիսի 25-ին և 26-ին:
Գլխավոր մարզիչ` Տիգրան Բաբայան , մարզիչ` Դավիթ Խիթարյան:

Բռնցքամարտ

Արտյոմ Ալեքսանյան/49կգ/
Նարեկ Աբգարյան /52կգ/
Արամ Ավագյան/56կգ/
Սամվել Բարսեղյան/60կգ/
Հովհաննես Բաչկով/64կգ/
Նիկոլ Հարությունով /81կգ/: Առաջին մրցելույթները` հունիսի 16-ին,17-ին,18-ին,19-ին:Եզրափակիչները`հունիսի 25-ին և 27-ին:

Գլխավոր մարզիչ` Կարեն Աղամալյան, մարզիչներ` Արման Հարությունյան, Վյաչեսլավ Հարությունով:

Ազատ ըմբշամարտ

Գարիկ Բարսեղյան/57կգ/
Դավիթ Սաֆարյան/65կգ/
Մուսա Մուրթազալիև/86կգ/
Լևան Բերիանիձե/125կգ/
Գրիգոր Գրիգորյան/74կգ/
Վոլոդյա Ֆրանգուլյան/61կգ/ :Մրցելույթները` հունիսի 17-ին և 18-ին:
Գլխավոր մարզիչ` Արայիկ Բաղդատյան,մարզիչներ` Հովսեփ Հովսեփյան,Աբդուլլա Մոհամեդով,Արթուր Պետրոսյան:

Հունահռոմեական ըմբշամարտ

Ռոման Ամոյան /59կգ/
Կարապետ Չալյան/75կգ/
Մաքսիմ Մանուկյան/85կգ/
Միհրան Հարությունյան /66կգ/:Մրցելույթները` հունիսի 13-ին և 14-ին:

Գլխավոր մարզիչ` Սամվել Գևորգյան,մարզիչներ` Էդվարդ Սահակյան,Արթուր Պետրոսյան:

Ցուցադրել ավելի
Back to top button