Միջազգային

Ինտիմ ծառայություններ՝ ապրանքի դիմաց. ՄԱԿ-ը զեկույց է հրապարակել

ՄԱԿ-ի ներքին վերահսկողության ծառայությունը սկանդալային զեկույց է հրապարակել. Կազմակերպության խաղաղարար ուժերը օգնություն բաժանելիս կարիքավորներից ինտիմ ծառայություններ են պահանջել: Խոսքը՝ Լիբերիայում և Հաիթիում բնակվող հարյուրավոր կանանց և անչափահաս երեխաների  մասին է, որոնք ապրում են ծայրահեղ աղքատության մեջ: Ռոյթեր գործակալության լրագրողների տրամադրության տակ է հայտնվել փաստաթղթի տեքստը:

Խոսքը՝ 2008 – 2013 թվականների մասին է, 5 տարվա ընթացքում գրանքվել է 480 նմանատիպ դեպք: ՄԱԿ-ում հրապարակված տեղեկությունը չեն հերքել և նշել են, որ անհանգստացած են խաղաղապահների գործողություններով: Նշենք, որ այս պահին 125 հազար մարդ աշխարհի տարբեր երկրներում իրականացնում է խաղաղապահ գործունեություն ՄԱԿ-ի հովանու ներքո:

Ցուցադրել ավելի
Back to top button