Միջազգային

Ինչ են քննարկելու Պուտինն ու Էրդողանը Բաքվում

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտնել է, թե ինչ հարցեր են քննարկելու Վլադիմիր Պուտինն ու Ռեջեբ Թաիպ Էրդողանը Բաքվում կայանալիք հանդիպման ժամանակ: «Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների օրակարգում Սիրիայի իրավիճակն է և համատեղ էներգետիկ նախագծերը»,- ասել է Պեսկովը։

«Իրականում դա շատ կարևոր հանդիպում է: Նախեւառաջ՝ նախագահները վաղուց չեն հանդիպել, Ռուսաստանն ու Թուրքիան շարունակում են մնալ կարևորագույն գործընկերներ առևտրատնտեսական, ներդրումային ոլորտներում, ինչպես նաև տարբեր բնագավառներում խոշոր նախագծերի իրականացման հարցում: Օրակարգը հագեցած է՝ հաշվի առնելով նաև Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունները»,- Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը վաղը ժամանում է Բաքու՝ առաջին  Եվրոպական խաղերի բացման արարողությանը մասնակցելու նպատակով:

Ցուցադրել ավելի
Back to top button