Հասարակություն

Զինվոր է մահացել. հարուցվել է քրեական գործ

Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Էդգար Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ,- տեղեկացնում է կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նշենք՝ այսօր գիշերը՝ 01:33-ի սահմաններում, զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Գենադիի Մելքոնյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն ծնոտի շրջանում հասցրել է մահացու հրազենային վնասվածք:

Դեպքի առթիվ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Ցուցադրել ավելի
Back to top button