Սպորտ

Երեւան է ժամանում Պորտուգալիայի Ֆուտբոլի ազգային հավաքականը

Այսօր Երեւան կժամանի Պորտուգալիայի Ֆուտբոլի ազգային հավաքականը: Հունիսի 13-ին Հայաստանի ընտրանին պորտուգալացիներին հյուրընկալելու է «Եվրո-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում: Պորտուգալիայի հավաքականին եւ նրա առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին «Զվարթնոց» օդանավակայանում պատրաստվում են դիմավորել հարյուրավոր ֆուտբոլասերներ: Armsport.am-ին հայտնի է դարձել, որ պորտուգալացիներին «ջերմ» հյուրընկալություն են նախապատրաստել նաեւ Հայաստանի հավաքականի երկրպագուները: Ավելացնենք, որ Պորտուգալիայի ֆուտոբլի ընտրանին Հայաստան է ժամանելու Թբիլիսիից, որտեղ վերջին օրերին նախապատրաստվում էր ընտրկական փուլի առաջիկա մրցավեճին:

Ցուցադրել ավելի
Back to top button