ՍպորտՔաղաքական

Եվրախորհրդարանը կոչ է անում Ռուսաստանից վերցնել ֆոտբոլի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը

Եվրախորհրդարանը հավանություն է տվել Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությունը Ռուսաստանից վերցնելու բանաձեւին։

Փաստաթուղթը կոչ է անում իրականացնել Ռուսաստանի և Կատարի ներկայացրած հայտերի լայնածավալ հետաքննություն, իսկ ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերին՝ անհապաղ թողնել պաշտոնը:

Եվրամիության օրենսդիր մարմնի կայքում զետեղված փաստաթղթում եվրապացի օրենսդիրները ափսոսանք են հայտնում, որ կոռուպցիոն սկանդալը լուրջ վնաս հասցրեց համաշխարհային ֆուտբոլի համբավին և կոչ է անում իրականցնել համակարգային բարեփոխումներ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայում։

Ցուցադրել ավելի
Back to top button