Հասարակություն

Եղանակն ու առողջությունը

aidaavetisyanannanazaryan

Ամառն արդեն սկսվել է,  և այս եղանակին սննդին պետք է հատուկ ուշադրություն դարձնել: Առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թվարկել է   սննդի այն ցանկը, որոնք վտանգավորն են  այս եղանակին  համտեսելու համար: Նաև  հորդորել է ծնողներին երեխաներին հեռու պահել  դեկորատիվ լողավազաններում լողալուց:

«Էրեբունի> բժշկական կենտրոնն էլ նորություն ունի սրտային հիվանդություններով տառապողների համար։ Այստեղ փորձի փոխանակման նպատակով այցելել է իտալացի սրտաբան Ալֆրեդո Գալասին: Վերջինս կենտրոնի մասնագետների հետ  երկու օրերի ընթացքում կատարել է սրտի ինվազիվ միջամտություններ: Բժշկական այս մեթոդը, ըստ իտալացի սրտաբանի, մինչև կյանքի վերջ ապահովում է կյանքի լավ որակ։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button