Միջազգային

Բաքվում վրաերթի են ենթարկվել ավստրիացի մարզուհիները

marlenahovsepyan
Արտակարգ պատահար Եվրոպական խաղերի մեկնարկից մեկ օր առաջ. Բաքում վրաերթի են ենթարկվել ավստրիացի մարզուհիները. լողորդուհիներին մայթով քայլելիս հարվածել է ավտոբուսը: BBC-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել, երբ նրանք հին քաղաքով քայլում էին դեպի օլիմպիական ավան: Ավստրիական օլիմպիական կոմիտեից հայտնել են, որ լողորդուհիներից երկուսը բուժումը շարունակելու նպատակով տեղափոխվելու են Վիենա: Սարզուհիներից Վանեսա Սահինովիչն ստացել է բազմաթիվ կոտրվածքներ: Վերենա Բրեյթի վնասվածքները լուրջ չեն, նա վերադարձել է օլիմպիական ավան:

Ցուցադրել ավելի
Back to top button