Քաղաքական

Արցախի խորհրդարանը վստահություն հայտնեց Արայիկ Հարությունյանի կառավարությանը

ԼՂՀ ԱԺ- ն այսօր վստահության քվե է տվել վարչապետ Արայիկ Հարությունյանի կառավարությանը: Ինչպես արդեն հայտնել ենք երեկ, Արցախի կառավարությունը  Ազգային ժողով է ներկայացրել  2015-2017թթ. գործունեության ծրագիրը` միաժամանակ դնելով իր վստահության հարցը: Ծրագրի քննարկումը խորհրդարանի հունիսի 10-ի նիստում ավարտվել է ժամը 12:50-ին:

Այսօր ԼՂՀ ԱԺ- ից հայտնել են, որ հիմք ընդունելով այն փաստը, որ մինչեւ հունիսի 11-ի ժամը 12:50, այսինքն` «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 101 եւ 102 հոդվածների համաձայն՝ 24 ժամվա ընթացքում չի ներկայացվել կառավարությանն անվստահություն հայտնելու  մասին որոշման նախագիծ` կառավարության գործունեության ծրագիրը համարվել է հավանության արժանացած:

Ցուցադրել ավելի
Back to top button