Միջազգային

The Guardian- ը Էրդողանից ներողություն է պահանջում

The Guardian բրիտանական հեղինակավոր պարբերականը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից ներողություն է պահանջում  վերջին շրջանում թերթի հասցեին արված հայտարարությունների համար:

«Թուրքիայի առաջնորդը մամուլի հասցեին տգեղ արտահայտություններ է անում, Guardian-ի մասին ստեր է ասում։ Գուցե պետք է ներողությո՞ւն խնդրի դրա համար»,-գրում է պարբերականը։ Այսօր հրապարակված հոդվածում հոդվածագիրը, բացի Թուրքիայի նախագահին հասցեագրված կոչից գրում է, որ այդ երկրում օրեցօր վատթարանում է խոսքի և մամուլի ազատության հետ կապված իրավիճակը, իսկ բռնություններն ավելանում են: Պարբերականը հիշեցնում է, որ մամուլի ազատության ինդեքսով Թուրքիան 180 երկրների շարքում զբաղեցնում է ընդմանեը 149-րդ հորիզոնականը` զիջելով անգամ Զիմբաբվեին:

Պարբերականը  գրում է, որ  նախորդ շաբաթ, երբ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախընտրական պայքարը հասավ գագաթնակետին, Էրդողանի թիրախում հայտնվեց միջազգային մամուլը: Նրա ուշադրության կենտրոնում հայտնվեցին գերմանական Die Zeit-ը, ամերիկյան The New York Times-ը, իսկ այնուհետև նաև բրիտանական The Guardian-ը:

Հիշեցնենք, որ  Արդահանում կայացած  հանրահավաքի ժամանակ Թուրքիայի նախագահը, դիմելով The Guardia-ին, ասել էր. «Տեղդ ճանաչիր»:

Ցուցադրել ավելի
Back to top button