Հասարակություն

Փորձագիտական եզրակացության համար պաշտոնատար անձը կաշառք է պահանջել

Երեք քաղաքացի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությանը հաղորդում են տվել, որ ավտոմեքենաների վնասվածքների վերաբերյալ փորձագիտական եզրակացություն ստանալու համար դիմել են արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ավագ մասնագետ Ստեփան Միսակյանին։

Ներկրված մեքենաների վնասի չափը բարձր գնահատելու, նաև արհեստական խոչընդոտներ չստեղծելու և եզրակացություններն արագ տրամադրելու համար պաշտոնատար անձը նրանցից երկուսից պահանջել ու ստացել է 200-ական դոլար, իսկ երրորդից` 40 հազար դրամ կաշառք: Ընդ որում, մեկ դեպքում կաշառքը տրվել է միջնորդի ձեռքով, հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։

Բացի այս՝ Ստեփան Միսակյանը ևս մեկ քաղաքացու հետ պայմանավորվածություն է ձեռք բերել փորձաքննությունն արագ կազմակերպելու համար, դարձյալ միջնորդավորված, ստանալու 20 հազար դրամ կաշառք:

Ստեփան Միսակյանը ձերբակալված է:Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն:

Ցուցադրել ավելի
Back to top button