Միջազգային

Վաշինգտոնը պատրաստ է Ռուսաստանի դեմ սահմանել նոր պատժամիջոցներ

marlenahovsepyan
Վաշինգտոնը պատրաստ է Ռուսաստանի դեմ սահմանել նոր պատժամիջոցներ: Միացյալ նահանգների ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում նահանգների ու դաշնակիցների սահմանած նոր պատժամիջոցները կարող են դառնալ Ուկրաինայի արևելքում Մոսկվայի ագրեսիվ գործողությունների պատասխանը:

Նախարարն ընդգծել է Միացյալ նահանգների և միջազգային հանրության՝ Ուկրաինային անհրաժեշտ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունն ու ևս մեկ անգամ նշել, որ Վաշինգտոնը հարգում է Ուկրաինայի ինքիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Նախօրեին Լուգանսկի և Դոնեցկի իշխանությունները  Ուկրաինայի Սահմանադրության մեջ առաջարկվող փոփոխությունների մեջ իրենց Ուկրաինայի մաս էին անվանել: Ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարության մոտ դիրքորոշման կտրուկ փոփոխությունը համընկել է «Մեծ յոթնյակի» գագաթաժողովի հետ, որի մասնակցիները Ռուսաստանին սպառնացել էին պատժամիջոցների խստացմամբ՝ Դոնբասի հակամարտության սրացման դեպքում: Աշխարհի տերությունների ղեկավարների հայտարարությունն արվել էր Ուկրաիանայի արևելքում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի  ակտիվացման ֆոնին:

Ցուցադրել ավելի
Back to top button