Հասարակություն

Սննդի վրա պարտադիր պետք է մակնշվի տրանսճարպերի քանակը. սպառողների շահերի պաշտպան

lianaeghiazaryansonahakobyan
Սպառողների հայ պաշտպանները կրկին հանդես են գալիս նոր մտահոգություններով: Մեր կողմից ամեն օր օգտագործվող մթերքը տեսանելի ու թաքնված բազմապիսի վտանգներ է պարունակում, այսօր հայտարարել է սննդի անվտանգության գիտական կենտրոնի լաբորատորիայի ղեկավար Լևոն Աճեմյանը: Մասնագետը հակված է կարծել, որ որ Հայաստանում վերջին տարիներին երիտասարդացած սրտանոթային հիվանդությունների պատճառներից մեկը հենց սնունդն է ու հատկապես ճարպերի մեծ քանակը, որը մարդիկ ընդունում են` չիմանալով դրա մասին: Իսկ չգիտեն, քանի որ մեր երկրում սննդամթերքի մեջ տրանսճարպերը նորմավորված ձևով չեն առկա։ Որևէ մթերքի վրա նշված չէ դրանց քանակը: «Սպառողների ազգային ասոցիացիա»-ի նախագահ Մելիտա Հակոբյանն էլ փոխանցել է իր լուրջ կասկածները Ադրբեջանից Հայաստան բերվող մթերքի մասին:

Back to top button