Միջազգային

Պուտինը 1 ժամից ավելի ուշացել է Հռոմի պապի հետ հանդիպումից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի քան մեկ ժամ ուշացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպումից, հայտնում են իտալական լրատվամիջոցները։

Տեղացի լրագրողների խոսքով՝ հանդիպումը նախատեսված էր Հռոմի ժամանակով ժամը 17- ին (Երեւանով՝ ժամը 19- ին)։ Ժամը 17։25- ին Պուտինին դուրս էր եկել դիմավորելու Ֆրանցիկոս պապի անձնական քարտուղարը, սակայն ստիպված էր եղել սպասել եւս 45 րոպե՝ մինչեւ հյուրի ժամանելը։

Ինչպես հաղորդումը է ՏԱՍՍ- ը, հանդիպումի հետո Հռոմի պապը Ռուսաստանի նախագահին է նվիրել խաղաղապահ- հրեշտակի պատկերով մեդալ։ «Այս մեդալը, որի հեղինակը նախորդ դարի նկարիչ է, պատկերում է հրեշտակի, որը բերում է եւ խաղաղություն, եւ արդարություն, եւ համերաշխություն, եւ պաշտպանում է։ Ինչպես նաեւ այդ տեքստը, որտեղ կան մտքեր, որ Ավետարանը բերում է աշխարհին լույս եւ ուրախություն, եւ այնտեղ կան աշխարհաքաղաքաքական խոհեր մեր եւ մեր կյանքի մասին»,- ասել է հովվապետը՝ հանձնելով նվերը։

Իր հերթին Ռուսաստանի նախագահը նվիրել է Քրիստոսի պատկերով հռոմեական որմնանկար, ինչպես նաեւ Ուղղափառ հանրագիտարանի մի քանի հատոր։

Սա Ֆրացիսկոս պապի հետ նախագահ Պուտինի երկրորդ հանդիպումն էր։ Առաջինը եղել էր 2013- ի նոյեմբերին եւ այն ժամանակ եւս Ռուսաստանի նախագահը ուշացրել էր՝ 50 րոպեով։

Back to top button