Հասարակություն

Ուկրաինացի մասնագետներն ուսումնասիրում են Արմավիրի սոցիալական ծառայությունների համակարգը

satikisahakyan
«Ես արդեն հինգ տարի է Հայաստանում եմ և արդեն շրջել եմ Հայաստանի ամբողջ տարածքով:  Միշտ ասում եմ, որ Հայաստանը շատ հարուստ է իր մշակույթով ու  պատմությամբ: Իսկ ինչ վերաբերում է  հայ-ուկրաինական բարեկամությանը, ապա այն գալիս է  դեռ 11-րդ դարից, մեր հարաբերությունները միշտ  լավ հիմքերի վրա են դրված եղել, որը զարգանում  ու ամրապնդվում է»,-Արմավիրում համդիպման ընթացքում «Ռադիոլուր»-ին ասել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Կուխտան: Դիվանագետը Արմավիրի մարզ էր մեկնել Արևելյան գործընկերություն ծրագրի շրջանակում ուկրաինական պատվիրակության հետ, ովքեր ծանոթանում են Հայաստանում ինտեգրված սոցիալական  ծառայությունների համակարգին:

 

Մեկ պատուհանի սկզբունքով  Արմավիրում արդեն երկու տարի ներդրվել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը, որը  համալիր նոր որակի ծառայություններ է մատուցում բնակչությանը սոցիալական ոլորտում:  Համալիր սոցիալական ծառայությունների Արմավիրի տարածքային կենտրոնում քաղաքացիները մեկ պատուհանից կարող են ստանալ իրենց հարցերի պատասխանը, ինչպես նաև՝ խորհրդատվություն: Չորս մասնագետները ներկայացնում են զբաղվածության, սոցիալական ապահովության, սոցիալական ծառայության կենտրոններն ու  բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը:

Համալիր սոցիալական ծառայության կենտրոնի աշխատանքների կազմակերպմամբ հետաքրքված էին ուկրաինական պատվիրակության անդամները,  Ծանոթանալով հայաստանյան գործելաոճին  ուկրաինացիները փորձի փոխանակմամբ հանդես կագան իրենց երկրում: Ինտեգրված սոցիալական ծառայություների համակարգը Հայաստանում և Ուկրաինայում,, ծրագրի մեկնարկը տրվեց Արմավիրում, որին մասնակցում էր նաև Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան:

Գործընկերության երկու կողմերը ներկայացնում էին ոլորտի օրենսդրական դաշտն ու դրանց կիրառումը: Ուկրաինայի աշխատանքի և  բնակչության զբաղվածության ինստիտուտի, սոցիալ-քաղաքական նախարարության և ազգային ակադեմիայի ներկայացուցիչ Լեոնիդ Իլչուկը  նշեց, որ մեկ միասնական պատուհանի սկզբունքով աշխատանքները կազմակերպվում են Ուկրաինայի մի քանի քաղաքներում, մի քանիսում էլ  աշխատանքի ոճն այլ է:

Լեոնիդ Իչուկը նշեց, որ իրենք ունեն անօթևանների և որբ երեխաների սոցիալական ծառայություն, ըստ որի նրանց խնամքը կազմակերպվում է ընտանիքներում, որոնք ֆինանսավորվում են պետական բյուջեից: Հաշվի առնելով այն համգամանքը, որ ընտանիքի տեսակի տներում երեխաներն ավելի լավ դաստիարակություն են ստանում, կառավարությունը կրճատում է մանկատների քանակն ու ավելացնում ընտանեկան տների թիվը:

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Նաիրա Առաքելայանը տեղեկացրեց, որ  «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունն ու Ուկրաինայի «Սոցիալական և քաղաքական զարգացումների բյուրո» կազմակերպությունը Արևելյան գործընկերության սոցիալական երկխոսության խմբի ներկայացուցիչներ են, որոնք Չեխիայի  հանրապետության դեսպանատան փոքր դրամաշնորհով համատեղ իրականացնում են վերոհիշյալ ծրագիրը: Ուսումնասիրություններից հետո համատեղ կներկայացնեն զեկույց:

Ցուցադրել ավելի
Back to top button