Սպորտ

Յուրա Մովսիսյանը կհետազոտվի ԱՄՆ-ում

Հարձակվող Յուրա Մովսիսյանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի թույլտվությամբհունիսի 9-ի երեկոյան դադարեցրել է իր մասնակցությունը Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքին և մեկնել ԱՄՆ՝ հետազոտման: Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է Սարգիս Հովսեփյանը, Յուրա Մովսիսյանը հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքին, որովհետև նախնական հետազոտությունները ցույց էին տվել, որ ֆուտբոլիստը կհասցներ վերականգնվել մինչև Պորտուգալիայի հավաքականի հետ հանդիպումը:

«Մարզական հավաքի հինգ օրվա մարզումները ցույց տվեցին, որ լիովին վերականգնվել և պատրաստ լինել առաջիկա հանդիպմանը հնարավոր չէ: Մարզչական շտաբի և բժշկական անձնակազմի հետ որոշում կայացվեց թույլատրել, որպեսզի Յուրան մինչև իր ակումբ վերադառնալը լրացուցիչ հետազոտություն անցնի ԱՄՆ-ում, ինչի հնարավորությունը կար, և ես թույլատրեցի նրան դադարեցնել իր մասնակցությունը հավաքին և մեկնել ԱՄՆ»,- ասաց Սարգիս Հովսեփյանը:

 

Back to top button