ՀասարակությունՑեղասպանություն 100

Միասնական աղոթք՝ Ծիծեռնակաբերդում

aidaavetisyan
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր կոմիտեի հնգօրյա ժողովն այս տարի անցկացվում է Հայաստանում՝ Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցի, ինչպես նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ ԵԽՀ  համանախագահության առթիվ: Հոգևորականները համախմվել են ՝ քննարկելու էկումենիկ հարաբերությունները, քննարկելու  կեղեցիների միասնականս պատասխաններն աճող անհավասարության, աղքատության, պատերազմների վտանգի, կլիմայի փոփոխության և դրանց հետևանքների մասին, վերջիններս անդրադարձել են նաև Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և աշխարհի այլ մասերում տիրող իրավիճակին: Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն այսօր նաև  ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

 

 

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր կոմիտեն հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հյուրընկալվել է Հայաստանում: Հունիսի 8-ին  մեկնարկել  է կառույցի  նիստը, որտեղ քննարկվել են քրիստոնյա աշխարհի առջև ծառացած  խնդիրներն  ու մարտահրավերները: Այսօր  վերջիններս  այցելել են նաև Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու  1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին, որտեղ էլ քրիստոնյա եկեղեցու  ներկայացուցիչները կարդացել են աղոթք:

Այնուհետև Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր կոմիտեի ներկայացուցիչներն ընթերցեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հայտարարագիրը, որտեղ շեշտում են, որ միջազգային հանրությունն ունի պարտականություն՝ հիշատակելու ցեղասպանության զոհերին, որ բուժվեն պատմական վերքերն ու ապագան լինի ընդդեմ նմանատիպ վայրագությունների: Կառույցը  բազմիցս է բարձրաձայնել Թուրքիայի կողմից կատարված ոճրագործության ճանաչման  և դատապարտման  հարցը, ինչպես նաև  կոչ անում  աշխարհին կասեցնել մարդկության դեմ իրականացվող բոլոր տեսակի հանցագործությունները:

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար  Օլավ Թվեյթի խոսքով՝ Հայաստան ժամանած  քրիստոնյա եկեղեցու տարբեր ճյուղերի ներկայացուցիչները վերադառնալու են  իրենց երկրներ և կառավարական մակարդակով աշխատանքներ տանեն հայոց ցեղասպանության մասին տեղեկացնելու և խնդրին լուծում տալու համար:

«Հույս ունենք, որ այս տարին կլինի  պտղաբեր՝ կճանաչվի հայոց ցեղասպանությունը   և հայ ժողովուրդը  կհասնի իր պատմական արդարությանը՝ ճանաչմանն ու դատապարտմանը և կվերստանա  կորցրած  իրավունքները, որոնց համար այսքան տարի պայքարում էր: Մենք աղոթում եք պատմական արդարությանը հասնելու համար»:

Պակիստանից ժամանած   Սամուել եպիսկոպոս Ազարիայան էլ է  միանում դատապարման կոչերին և կարծում, որ  միայն այս դեպքում կկասեցվեն մյուս  հանցագործությունները, որոնք իրականացվում են  Մերձավոր Արևելքի  որոշ երկրներում: Հույս ունեմ, որ  մոտ ժամանակներում կդադարեցվեն  այդ գործողությունները, ասում է պակիստանցի եպիսկոպոսը և նշում, որ հայոց ցեղասպանության ճանաչում ու դատապարտումը  նույնպես սարերի ետևում չէ:

«Կարծում եմ, որ քաղաքական հագամանքներից բխող  ժխտողականությունը, այս  տարի կստանա իր արդարացի լուծումը»:

Պակիստանցի եպիսկոպոսը լրագրողների հետ առանձնազրույցում նշեց նաև, որ  Զատկից հետո Պակիստանում իրեն են մոտեցել  ցեղասպանությունից մազապուրծ հայերի  զավակներ, ովքեր թեև ծնվել են Պակիստանում, սակայն սերնդով հայ են և որ ամենակարևորն է հավատարիմ իրենց դավանանքին՝ քրիստոնեությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button