Քաղաքական

Մեզ հետ կռվեք. Գալուստ Սահակյանը՝ ըննդիմադիրներին

lusinevasilyan
«Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծի քվեարկությունն այսօր անցել է նույն լարված մթնոլորտում, որում երեկ ընթացել էր նախագծի քննարկումը:

Մինչ քվերակելը խմբակցությունները մեկնաբանել են իրենց դիրքրոշումները: Հեղինե Բիշարյանն ասել է, որ ՕԵԿ-ը կողմ է նախագծի հետաձգմանը, քանի որ ընդդիմադիր խմբակցությունների հիմնական առաջարկները չեն ընդունվել, ԲՀԿ խմբակցության ղեկավարը նշել է, որ իրենք ձեռնպահ են քվեարկելու:

Ըստ Զոհրաբյանի՝  առանցքային առաջարկները թեև չեն ընդունվել, բայց գործող օրենքի համեմատ բարելավում կա, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հայտարարել է, որ նախագծի ընդունումը խոստանում է ևս մեկ ոչ արժանահավատ հանրաքվե: Հեղինակներից Արծվիկ Միանսյանը չի համաձայնել առաջարակները չընդունելու դիտարկմանը՝ նշելով, որ 13 առաջարկներից 8-ը ընդունվել է, մնացածը քննարկվելու են Ընտրական օրենսգրքի բարեփոխման ժամանակ:

Գալուստ Սահակյանն էլ արձանագրել է, որ խորհրդարանում նոր իրավիճակ է ստեղծվել ՝ կռվում են ոչ թե ընդդիմությունն ու իշխանությունը, այլ միայն ընդդիմությունը:

«Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող  օրինագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ձայների 74 կողմ, 11 դեմ, 20 ձեռնպահ հարաբերակցությամբ: Հիշեցնենք, որ հիմնական փոփոխությունները վերաբերում են հանրաքվեին մասնակցող անձանց ցուցակների կազմմանը, հրապարակմանը, տեղամասային հանձնաժողովների ձեւավորման ժամկետներին: Ընդդիմադիրների հիմնական՝ ընտրացուցակները հրապարակելու  առաջարկը նախագծում ներառված չէ:

Լեւոն Զուրաբյան, Արծվիկ Մինասյան, Նաիրա Զոհրաբյան, Գալուստ Սահակյան

Ցուցադրել ավելի
Back to top button