Միջազգային

Մալայզիայում զբոսաշրջիկներին կալանավորել են տեղի հոգիներին վիրավորելու եւ երկրաշարժ առաջացնլու համար

Մալայզիայում դատարանի առջեւ են կանգնել չորս զբոսաշրջիկներ, որոնք մերկ լուսանկարվել են Կինաբալու լեռան գագաթին եւ զայրացրել տեղի հոգիներին… երկրաշարժի պատճառ դառնալով։ Կինաբալուն երկրի Սաբահ նահանգում բնակվող  կադազան-դուսուն ցեղի սրբազան լեռն է։

Անցած  ուրբաթ այս շրջանում 6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը 18 մարդու, այդ թվում երեխաների մահվան պատճառ է դարձել։ Դրանից հետո նահանգի գլխավոր նախարարի տեղակալը հայտարարել է, որ զբոսաշրջիկները մերկանալով զայրացրել են սրբազան լեռան վրա ապրող հոգիներին։

Այսօր Կանադայի երկու, Բրիտանիայի, Հոլանդիայի քաղաքացիներին դատարանը կալանավորել է մինչեւ շաբաթ, որպեսզի ոստիկանությունն ավարտի հետաքննությունը։ Մալայզիական պաշտոնյաները կարծում են, որ օտարերկրացիներին պետք է դատի տեղական դատարանը՝ հաշվի առնելով ժողովրդական ավանդույթները։

Ոստիկանության ներկայացուցիչ Աբուլա Ռահմանն ասել է, որ այժմ փնտրում են խմբակային լուսանկարի մյուս վեց մասնակիցներին։

Զբոսաշրջիկների փաստաբանը պնդում է, որ նրանց պահեն մյուս կալանավորներից առանձին՝  անվտանգության նկատառումներից ելնելով։

Ցուցադրել ավելի
Back to top button