Քաղաքական

Խրճիթ-ընթերցասրահի ստեղծման առաջարկ խորհրդարանում

lusinevasilyan
Այսօր ԱԺ նիստի մեկնարկին Ալեքսանդր Արզումանյանը  խոսել է կառավարությանը բանավոր հարցերով դիմելու ընթացակարգի մասին ու խորհրդարանի ղեկավարությանը հորդորել՝  պայմաններ ստեղծեք, որ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներին բանավոր հարցեր տալու հնարավորություն ունենան:

«Ինչ Հովիկ Աբրահամյանը նշանակվել է վարչապետ, ես որևէ հարց չեմ կարողացել տալ, և սա ամենևին ցանկության բացակայությամբ չի բացատրվում, այլ ի հայտ եկած սիրով առ այն ժանրը, որ մեծամանսության մեջ ի հայտ է եկել ՝ ասել է Արզումանյանը ՝ նկատի ունենալով այն հարցերը, որոնք գրավոր ուղղվում են կառավարությանը, բայց բանավոր կրկին հնչեցվում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:

«Նամակները, որ գրվում են, նամակներն ընթերցվում են, հետո կառավարության անդամները խորը գոհունակություն են հայտնում նամակում հնչեցված բարի մտքերի համար, որից հետո նամակագիրը իր հիացմունքն է հայտնում կառավարության վերաբերմունքի համար, և մենք հարցեր չենք կարողանում տալ: Ես ընդամենը հորդորում եմ ձեզ, եթե հնարավոր է, այդ մարդիկ քիչ հարց տան: Աստված տվել, չի խնայել, բոլորը հեռուստաընկերություններ ունեն, բացեք հաղորդաշար, խրճիթ ընթերցասրահ, տարեք ձեր նամակները կարդացեք, իրար պատմեք, բայց մենք հարց տանք»:

Շատ հարցապնդումների և հեռուստաալիքի մասին դիտարկումը վրդովեցերել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին:

«Խորհուրդ կտամ աշխատողների հասցեին պիտակավորված բառեր չհնչեցնել: Եթե նման ոճով պետք է խոսել, ապա դրա համար տեղ կա՝ դահլիճից դուրս: Ես խնդրում եմ, որ դահլիճում և վարման կարգն աշխատի, և այն մարդիկ, ովքեր իմտացիաներով նստած են, այլևս իմիտացիաներով պետք է մանդատ չստանան»:

Ցուցադրել ավելի
Back to top button