Հասարակություն

Բյուրականի աստղադիտարանը պատրաստվում է տոնել 70- ամյակը՝ նոր տնօրենով

sonahakobyan

Բյուրականի աստղադիտարանն արդեն 2- րդ տարին է ճանաչվել է ազգային արժեք, ինչի հետևանքով նաև ֆինանսավորումն է ավելացել։ Այն թույլ է տվել կատարել վաղուց սպասված փոփոխությունները, լրագրողների հետ զրույցում այսօր ասել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը: Ներկայացնելով աստղադիտարանում իրականացվող ծրագրերը ՝ Հայկ Հարությունյանը   նշել է. ինչպես Բյուրականի աստղադիտարանից են տարեկան 25-30 մասնագետներ գործուղման գնում,  այնպես էլ շատ մասնագետներ գալիս են աստղադիտարան: Նա նաև հայտնել է, որ հաջորդ տարի լրանում է Բյուրականի աստղադիտարանի 70-ամյակը, որի կապակցությամբ պատրաստվում են մեծ ծրագիր իրականացնել։

Ազգային աստղադիտարան ունենալն իհարկե թանկ հաճույք է, բայց շատ ավելի թանկ արժե այն պահելն ու ժամանակ առ ժամանակ արդիականացնելը: Այս առումով Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը շատ է կարևորում պետության ուշադրությունը Բյուրականի աստղադիտարանի գործունեության վրա և ձեռքբերումներից համարում աստղադիտարանի բյուջեի ավելացումը:

Հայկ Հարությունյանի տեղեկացմամբ՝  Բյուրականի աստղադիտարանը հաջորդ տարի տոնելու է հիմնադրման 70- ամյակը, ինչի կապակցությամբ մի շարք ծրագրեր են նախատեսվում դեռևս այս տարվանից:

Հանդիպման ավարտին Բյուրականի աստղադիտարանի տնօրենը հայտնեց, որ սա իր վերջին հանդիպումն էր լրագրողների հետ իբրև աստղադիտարանի տնօրեն: Նրա տեղեկացմամբ՝ առաջիկա ամիսներին աստղադիտարանում նոր տնօրենի ընտրություն է լինելու: Ելնելով տարիքից՝ Հայկ Հարությունյանը իր թեկնածությունը չի առաջադրելու, թեև շարունակելու է աշխատել գիտական այս հաստատությունում։

Ցուցադրել ավելի
Back to top button